Բաժիններ՝

Լոռիի դատախազը` մեկուսարանում. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, Լոռու մարզի դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել անցյալ տարի «Մուշ» ռեստորանում ծեծելով սպանված երևանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի դեմ քրեական հետապնդումը։

Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ՝ անձամբ տեսակցելու ՍամվելԴիլոյանի հետ։ Սամվել Դիլոյանը, ով ամիսներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանի է և բիզնեսմեն։ Նա նոյեմբերի 18-ին եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանների հետ «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել է փաստաբանին՝ անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու։ Ծագած վիճաբանության արդյունքում փաստաբանը մահացել է՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728