Բաժիններ՝

Չի բացառվում՝ հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք. մամուլ

«Սև ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետշինարար Վարդան Սեդրակյանի գլխին։ Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից։

Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարևաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը։ Բայց գուցե ընտրություններից հետո։ «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել։

Չի բացառվում՝ հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս