
ԲՀԿ-ում մրցավազք է սկսվել Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար. մամուլ

«ԲՀԿ-ի տեղական կառույցներում մրցավազք է Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար: Գյումրիում թե Մարտուն Գրիգորյանը, թե Ապարը` Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, ցանկանում են որքան հնարավոր է՝ շատ հանձնաժողովների «կուրացիա» անել, որպեսզի իրենց ցույց տված «փայլուն» արդյունքներով հասնեն և անցնեն նույն «ճակատում» կռվող ՀՀԿ-ական Արման Սահակյանին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Համանման վիճակ է նաև մյուս մարզերում ու համայնքներում, օրինակ, Նոր Նորքի զանգվածում, որտեղ ավանդաբար ուժեղ համարվող ԲՀԿ-ի ոչ անհայտ «բաղկացուցիչներ» Կոբրան` Վարդան Վարդապետյանը, Արթուր Կեսոյանը լարված ու ինքնաբուխ աշխատում են նախագահի օգտին»: