Բաժիններ՝

Յուրի Վարդանյանի որդին հայերեն գրել-կարդալ չգիտի. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանի որդիներից Դավիթ Վարդանյանն ուսանում է ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, սակայն հայերեն գրել–կարդալ չգիտի։

Ասում են, որ Դավիթն այնքան համեստ վարք է ցուցաբերում, որ ամբիոնի վարիչը չգիտի՝ ում որդին է։ ՀՊՄՀ-ից «Ժամանակին» տեղեկացրին, որ Դավիթ Վարդանյանը նախ սովորել է Հյուսիսային համալսարանում, այնուհետևԿԳ նախարարի հրամանով տեղափոխվել է ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի հեռակա կրթական համակարգ, ապա մեկ տարի անց՝ առկա ուսուցման համակարգ։ Մեզ նաև տեղեկացրին, որ Դավիթը միջին կարողությունների տեր է, համեստ, վերահանձնումներ էլ ունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728