
«Կարֆուրի» թեման լրջանում է. մամուլ

«Միջազգային Ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մասնավորապես, Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով ետ ընկնել՝ «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով։ Ըստ որոշ հաշվարկների, ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում։
«Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք հարցեր էինք հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից ակնհայտ է դառնում, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է»։