Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի որդին «Մերսեդեսով» բախվել է ՎԱԶ 21-07-ին (լուսանկարներ)
Փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Հերացի փողոցի 16 շենքի բնակիչ 37-ամյա Միքայել Սարդարյանը, վարելով «Մերսեդես G-500» մակնիշի՝ 01 VD 010 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի ճանապարհին բախվել է իր առջևով ընթացող Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի բնակիչ 54-ամյա Հակոբ Մուրադխանյանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի՝ Տ 59 33 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ Մ. Սարդարյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Կտրիճ Սարդարյանի որդին է: