
Ռիհաննան նոր տեսահոլովակում նկարահանվել է լրիվ մերկ վիճակում (տեսանյութ)

Երգչուհի Ռիհաննան նոր տեսահոլովակ է նկարահանել իր Stay երգի հիման վրա: Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, երգը Ռիհաննայի սիրո պատմության մասին է: Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել նոր կերպարով` առանց դիմահարդարման, ինչը էլ ավելի ազդեցիկ է դարձրել այն:
Նշվում է նաև, որ երգչուհին տեսահոլովակում նկարահանվել է լրիվ մերկ վիճակում: Մոտ 5 րոպե տևողությամբ տեսահոլովակը շատ պարզ է. ամբողջ ընթացքում Ռիհաննան լոգարանում է գտնվում: