
Երևանում հաստաբուն ծառն արմատախիլ է եղել և ընկել ԱԱԾ-ին պատկանող ավտոմեքենայի վրա

Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդովի փողոցի 1-ին Ա շենքի բակում հաստաբուն ծառն ընկել է ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր պետք է ծառը հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի վրայից տեղափոխեին:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ծառն արմատախիլ է եղել ուժեղ քամու հետևանքով:
Իսկ ավտոմեքենայի համարանիշներն են 053 ՏՏ 02:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում, և բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենայում ոչ ոք չի եղել: