
Վիլյան դուրս է գրվել հիվանդանոցից

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ երիկամներում առկա քարերի պատճառով բուժում էր ստանում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Վիլյան հիվանդանոցում անցկացրել է մոտ մեկ օր։ Վաղը հարձակվողը թիմի հետ կմասնակցի մարզմանը։
Այս պահին Վիլյայի մասնակցությունը «Գրանադայի» հետ հանդիպմանը հարցականի տակ է։ Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը