Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացածին և 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, ոստիկաններն ու փրկարարները (լրացված)
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական շրջանում բախվել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ 44-ամյա Գարեգին Բաբայանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ՍV 573 և Մարտունի քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վահագն Մխիթարյանի վարած «Կամազ» մակնիշի 402 ՍՏ 16 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հյտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել՝ Սևանի բժշկական կենտրոն:
Մահացածին և վիրավորների «Օպել Վեկտրայից» դուրս են բերել գյուղացիները, ոստիկաններն ու Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքավածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը Հրայր Դավթյանն է , ով աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վթարի պատճառը եղել այն, որ «Օպել Վեկտրայի» վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Կամազին»:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունն ու բնակության վայրը:
լուսանկարները՝ Գ. Շամշյանի