Ցանկանում եմ գերազանցել Ռաուլի ռեկորդը. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով «Սևիլյայի» հետ խաղում (4։1) գրանցած հեթ-տրիկի շնորհիվ ակումբի ողջ պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հանգրվանել է 6-րդ հորիզոնականում (183 գոլ), հույս ունի գերազանցել Ռաուլի ռեկորդը (323 գոլ)։
«Երջանիկ եմ, որ դա ինձ հաջողվեց։ Սակայն ես մտադիր եմ առաջ գնալ և դառնալ առաջինը։
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել ակումբի լեգենդար ռմբարկուների հետ միևնույն շարքում։ Տեսնել իմ անունն այդ ցուցակում՝ ինձ համար հպարտանալու առիթ է։
Միշտ ասել եմ, որ ռեկորդները գերազանցվելու համար են, և դա արդարացի և՛ մեր, և՛ հաջորդ սերունդների համար», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների 6-նյակը՝ այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը