Բաժիններ՝

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի միջև»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

Մեր տեղեկություններով՝ Բ. Առաքելյանին հանձնարարել են այդ մարզում լուրջ աշխատանք կատարել ՀՀԿ-ին ձայներ ապահովելու համար, և Առաքելյանը ջանքեր չի խնայում հանձնարարությունը հավուր պատշաճի կատարելու։ Իսկ մարզպետն էլ «խանդով» է վերաբերում նրա աշխատանքին, ինչի պատճառով էլ վերջիններս լեզվակռիվ են ունեցել։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Բ. Առաքելյանից, որն ասաց, թե իրականում նման բան չկա. «Եթե ես ԲՀԿ անդամ եմ, ես ոնց կարող եմ ՀՀԿ-ի համար աշխատել, մարզպետի հետ իմ հարաբերությունները շատ լավ են։ Մեր մեջ տարաձայնություն չի կարող լինել»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728