Անդրիաս Ղուկասյանն այլ նյութ ընդունե՞լ է, թե՞ ոչ. մամուլ
«Երեկ լրացավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրը։ Երեկ նա ոչ միայն հանդիպեց լրագրողների հետ, այլև, ինչպես ավելի վաղ էր տեղեկացրել, արյան անալիզներ հանձնեց՝ հանրությանն իր առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար։
Անդրիաս Ղուկասյանի՝ շատերին անհանգստացնող առույգությունը ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը «Ժամանակի» հետ զրույցում բացատրեց այն հանգամանքով, որ թեկնածուն ջահել է, առոդջ է եղել, որևէ հիվանդություն չի ունեցել, առողջ օրգանիզմ է, պարզապես փոքր-ինչ հյուծված է, ութ-ինը կգ քաշ է կորցրել։ «Ինձ համար ևս զարմանալի է, որ առույգ է մնացել», – ասաց Հայկ Դարբինյանը՝ հավելելով, որ չեն կարող այնպիսի անալիզ անել, որ պարզեն, թե այլ նյութ ընդունե՞լ է, թե՞ ոչ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: