Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել. մամուլ
«Գլխին ստացած վնասվածքներով նախօրեին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ, մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ։
Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում հայտնել է, թե իր գլխին սառույց է ընկել։ Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պարզելու՝ Նիկոլային իրականում հարվածե՞լ են, թե գլխին սառցակտոր է ընկել։