Բաժիններ՝

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը կրկին հանդիպել են. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց՝ կիրակի օրը, կրկին հանդիպել են։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից։

Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով, անկուսակցական անհատները կմիավորվեն։

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդը» զրուցեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասաց, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. «Իսկ մյուս հարցի հետ կապված՝ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս