Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնելու վիզա կստանա. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա կտրամադրի։ Ընդ որում, Փաշինյանի այցը պաշտոնական է և ամերիկյան կողմի հրավերով»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ մամուլում հրապարակում եղավ, թե ԱՄՆ դեսպանատունը մերժել է Ն. Փաշինյանին մուտքի վիզա տրամադրել։ Մեր տեղեկություններով, սակայն, խնդիրը եղել ընդամենը փաստաթղթային, այսինքն՝ պատգամավորի մոտ դեսպանատուն ներկայացվող ինչ-որ փաստաթուղթ է բացակայել։ Եվ եթե հրավերն ամերիկյան կողմից է, տվյալ պարագայում տրամաբանական է, որ դեսպանատնից վիզա ստանալու խնդիր չի առաջանա»։