Հովիկ Աբրահամյանը Թալինում աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով. մամուլ
«Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր՝ հանդիպում կուսակտիվի հետ։ Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով։ Հայտնի է, որ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց՝ Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին։
Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից՝ ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, և արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը՝ «Աժ պատգամավորի մասին կարգին խոսի» տարբերակով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։