Բաժիններ՝

«Դե, զզվացրիք, դուք էլ, ձեր Սերժն էլ…». մամուլ

«Երևանի Աջափնյակ համայնքում սկսվել են ցուցակները համեմատելու գործընթացները։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտարի պատասխանատուները սկսել են ստուգել իրենց աշխատակիցների ներկայացրած՝ համակիրների ցուցակները»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Համատիրությունների ղեկավարների հրահանգով՝ ցուցակների կրկնօրինակները տրամադրվել են կոմունալ վարձավճարները հավաքողներին, և վերջիններիս հրահանգվել է ստուգել, թե համակիր համարվող անձիք իրո՞ք ընտրելու են Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ։

«ՉԻ» աղբյուրների վախաեցմամբ, երբ «ստուգողներից» շատերը «անճշտություններ» են հայտնաբերում, այդ մասին իրենց ղեկավարությանը տեղյակ չեն պահում՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու, ինչպես նաև ցուցակներով զբաղվողի հացին «վայիս» չլինելու համար։ Ավելին՝ նրանք դժգոհել են, որ իրենք էլ են վատ զգում բնակարան առ բնակարան հարցումներ իրականացնելուց, քանի որ բազմաթիվ քղաքացիներ լսելով հարցը` դուռն ուղղակի փակում են իրենց դեմքին` ասելով. «Դե, զզվացրիք, դուք էլ, ձեր Սերժն էլ…»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս