Բաժիններ՝

ԲՀԿ-ն տեր չկանգնեց ինքն իրեն. մամուլ

«ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում է կայացրել, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժեիի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ։ Հիշեցնենք, որ այդ հարցով էթիկայի հանձնաժողովին էր դիմել Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ուշագրավն այն է, որ երեկ Ռուստամյանի դիմումին դեմ են քվեարկել ոչ միայն հանձնաժողովի կոալիցիոն ներկայացուցիչները, այլև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ու սա այն դեպքում, երբ ժամանակին ԲՀԿ-ն ևս արտահերթ նիստ հրավիրողների թվում էր և ստորագրել էր այդ նախաձեռնության տակ։

Ընդ որում, հանձնաժողովում ԲՀԿ-ականի դիրքորոշումը եղել է որոշիչ, քանի որ հիմա էթիկայի հանձնաժողովը կազմված է 3 իշխանական, 3 ընդդիմադիր և 1 այլընտրանքային ուժերի ներկայացուցիչնեիից (այժմ նախագահում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը):

«Ժողովուրդի» հետ զրույցում Բաբայանն ասաց, թե Ռուստամյանի դիմումի մեջ իրավական անընդունելի ձևակերպումներ կան։ Իսկ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդին» հայտնեց, որ հանձնաժողովն այլևս իր նպատակին չի ծառայում, քանի որ քվեարկություններն արդեն կանխորոշված են, ու ՀԱԿ-ը ճիշտ կանի՝ քննարկի իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս