Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը ԲՀԿ-ականներին հորդորում է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին. մամուլ

«Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա–Սեբաստիա համայնքի թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը համայնքի ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։

«Ժամանակի» տեղեկություններով, երեկ Աշոտ Ավետիսյանին՝ ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համոյին» պատկանող «Նեպտուն» ռեստորանային համալիրում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման օրակարգում եղել են գալիք նախագահական ընտրությունները։ Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ– ականներին հորդորել են սեփական թեկնածու չունենալու պատճառով քվեարկել գործող նախագահի օգտին»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728