
Անբացատրելի վրիպում՝ տասնմեկմետրանոցից (տեսանյութ)

Ֆուտբոլում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել: Դա իրենց կաշվի վրա զգացին արգենտինական «Ինդեպենդիանտե» թիմի ֆուտբոլիստները:
«Նյուելզ Օլդ Բոյզ» թիմի հետ խաղի 75-րդ րոպեին հաշիվը 1-1 էր, երբ «Ինդեպենդիանտն» ստացավ տասնմեկմետրանոց իրացնելու հնարավորություն: Էրնեստո Ֆարիասի հարվածն անբացատրելի էր:
Նման վերաբերմունքը մրցակիցը չներեց և երկու րոպե անց հաշիվը դարձավ 2-1, իսկ խաղն ավարտվեց 3-1 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը