
Ոստիկանությունը պարզում է Հրանտ Բագրատյանի շտաբի պաստառների պատռելու հանգամանքները

Փետրվարի 9-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 184 հասցեում գտնվող` Հրանտ Բագրատյանի շտաբի պաստառները պատռել և գողացել են:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 12.30-ին, ՀՀ նախագահի թեկնածու Հ. Բագրատյանի Էրեբունու նախընտրական շտաբի պետը հաղորդում է տվել, որ փետրվարի 8-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պոկելով գողացել է Մուրացանի փողոցի թիվ 184 հասցեում գտնվող, ՀՀ նախագահի թեկնածու Հ. Բագրատյանի Էրեբունու շտաբի ճակատային մասում փակցված 2 մ x 80 սմ չափսի պաստառը` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: