«Grammy»-ի թոփ 3 մրցանակակիրները
Ուկրաինական «Forbes» ամսագիրը հրապարակել է «Grammy» մրցանակաբաշխության ընթացքում ամենաշատ անվանակարգերում ներկայացված աստղերի անունները: Առաջին տեղում երգչուհի Ռիհաննան է. նա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված է եղել 98 անգամ: 2013-ին Ռիհաննան կարող է ևս 3 մրցանակ շահել՝ լավագույն կատարում, լավագույն երաժշտական տեսահոլովակ, լավագույն ռեփ զուգերգ: Նշենք նաև, որ 2012-ին երգչուհին վաստակել է 53 մլն դոլար:
Երգչուհի Քեթի Փերին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. նա ներկայացված է եղել 86 անվանակարգերում: 2013-ին նա կարող է արժանանալ նաև լավագույն կատարում մրցանակին:
«Forbes»-ի կազմած աղյուսակի հաջորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆտը. նա տարբեր անվանակարգերում ներկայացված է եղել 78 անգամ: 2013-ին երգչուհին կարող է արժանանալ ևս երեք մրցանակի՝ լավագույն երգ, քանթրի ոճում լավագույն զուգերգ, լավագույն սաունդթրեք: