Բաժիններ՝

Microsoft-ը Google-ին մեղադրում է Gmail-ի նամակները սկանավորելու մեջ

Microsoft ընկերությունը ԱՄՆ-ում շարունակում է իր գովազդային արշավը, որի շրջանակներում օգտագործողներին կոչ է անում հրաժարվել իր մրցակից Google ընկերության ծառայություններից և օգտվել իր ծառայություններից: Microsoft-ը կրկին մեղադրում է Google ընկերությանը՝ նամակները սկանավորելու մեջ, և Gmail էլ. փոստի ծառայության տվյալների գաղտնիությունը չպահպանելու մեջ, գրում է Bloomberg-ը:

Այսպես իր գովազդային արշավի շրջանակներում Microsoft-ը քննադատում է Google-ին՝ Gmail-ի օգտագործողների հաղորդագրությունների տեքստերը սկանավորելու մեջ, թիրախային գովազդ իրականացնելու նպատակով:

Microsoft-ի գովազդային արշավը բաղկացած է թերթերում, հեռուստատեսությամբ, վահանակների վրա և օնլայն ռեսուրսներով գովազդային արշավի իրականացմամբ:

Microsoft ընկերությունը, որը 2012թ. հուլիսին թողարկել է Outlook ծառայությունը, կոչ է անում ամերիկյան օգտագործողներին՝ հրաժարվել Gmail-ի ծառայություններից՝ հօգուտ սեփական փոստային ծառայության:

Տեղեկացնենք, որ comScore-ի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Outlook ծառայության նախորդի՝ Microsoft Hotmail ծառայությունն ԱՄՆ-ում կրկնակի քիչ օգտագործողներ ուներ, քան Gmail-ը կամ Yahoo Mail-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Microsoft-ը սկսել էր այլ գովազդային արշավ, որի ժամանակ մեղադրում էր Google-ին առցանց որոնման համակարգի ապրանքների արդյունքների փոխարինման համար, այսինքն՝ որոնման ժամանակ համակարգը ցուցադրում էր այն ընկերությունների ապրանքները, որոնք Google-ին դրա համար որոշակի գումար էին տվել: Այդ արշավի շրջանակներում Microsoft-ը փորձում էր օգտատերերին կոչ անել՝ Google-ի որոնման համակարգի փոխարեն օգտագործել Bing որոնման համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս