Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Վանաձոր քաղաքում

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 30-ամյա Գարիկ Ավագյանը, վարելով Ռաֆ 2203 մակնիշի 21ՕՍ 738 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 59/4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Հուրսալի գյուղի բնակիչ, 70-ամյա Ռոմիկ Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մարտիրոսյանը տեղում մահացել է: Վրաերթի վայր է ժամանել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանության պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թաթուլ Սիսանյանի գլխավորությամբ:

Վրաերթի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի և հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Հայկ Ռաֆյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը փախուստի չի դիմել: Քննիչի հանձնարարականով վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս