
Աբրամովիչի հետ վերջին անգամ շփվել եմ 3 շաբաթ առաջ. Բենիտես

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ այս փուլում ոչ թե մտածում է պայմանագիրը երկարաձգելու մասին, այլ կենտրոնացած է Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Ուիգանի» հետ այսօր կայանալիք հանդիպման վրա։
«Եթե ճիշտ եմ հիշում, Աբրամովիչի հետ վերջին անգամ շփվել եմ 3 շաբաթ առաջ։ Մենք նորմալ խոսել ենք։ Նա ամեն ինչից գոհ էր։
Այս պահին ապագայիս վերաբերյալ ինչ-որ բան ասել չեմ կարող։ Ես կենտրոնացած եմ թիմի առաջիկա հանդիպման վրա, ուստի հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ բոլոր խոսակցություններն անտեղի են», – իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը