
Գազի գինը կթանկանա նախագահական ընտրություններից հետո. մամուլ

«Անցած տարվա վերջին երեq ամիսներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ՀՀ սահմանին կազմել Է 254 ղոլար։ Հենց այսպիսի գին 1 արձանագրել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Սա ուշագրավ է նրանով, որ արդեն տևական ժամանակ և պարբերաբար ՀՀ պաշտոնյաները, և հատկապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում 1180 դոլար։
Իսկ նոր գինը, ըստ նախարարի, դեռ քննարկվում է ռուսական կողմի հետ բանակցություններում, որոնք իբր պետք է ավարտված լինեին դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Նախագահական ընտրություններից հետո սպառողներին մատակարարվող գազի մեկ խմ-ի սակագինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայից 132-ի փոխարեն»։