Բաժիններ՝

Երանոսյանի վրա բենզին են լցրել, այրել ու թողել մեքենայի մեջ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է գրանցվել։ «Ժողովուրդին» հաջողվեց պարզել, որ դեռևս անհայտ անձինք Վարդենիսի 48-ամյա բնակիչ Նվեր Երանոսյանի վրա բենզին են լցրել, այրել ու թողել մեքենայի մեջ։ Մահացածի հարազատները երեկ ահաբեկված էին` նշելով, որ նրան այրված են գտել։

Իսկ ոստիկանության տեղեկացմամբ՝ փետրվարի 7-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Նարգիս Սարգսյանը (Սարտիկ Սահակյանի, Արսեն Նալբանդյանի ու Նվեր Երանոսյանի հետ) «Օփել» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով։ Բենզինը վերջացել է, և Երանոսյանը բեռնախցիկից բենզին է հանել ու փորձել լցնել բենզաբակը։ Սակայն ձագարը շուռ է եկել և լցվել Երանոսյանի վրա, որի մոտ վառվող ծխախոտ է եղել, ինչից էլ հրդեհ է առաջացել։

Ընկերները փորձել են ձեռքերով հանգցնել, սակայն չի ստացվել։ Երանոսյանը այրվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ։ Սինչդեռ Երանոսյանի հարազատները պնդում են, որ այդ «Օփելը» վաղուց բենզինով չի աշխատում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս