Բաժիններ՝

Կոտայքի մարզպետը նախատել է Քասախի գյուղապետին

Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում «բռնացրել» էր Քասախի գյուղապետին, որը գյուղապետարանի նամակների բաժնում դրել էր Սերժ Սարգսյանի բուկլետները, իսկ հայոց եռագույնը, որը դրված էր իր աշխատասենյակում, ծածկել էր «Ապահով Հայաստանի» շարֆով։ Երեկ այս առնչությամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում այսպես արդարացրեց գյուղապետին.

«Մարդ ա, մի սխալ թույլ ա տվել։ Զգուշացրել ենք, ինքը այդ պահին սխալ է թույլ տվել։ Նույնիսկ եթե դա այս ընտրարշավի հետ էլ կապված չլիներ, վերջը՝ երկրի դրոշն է։ Չի կարելի երկրի դրոշը ծածկել: Դրա հետ համաձայն եմ և շատ խիստ էլ նախատել եմ համայնքի ղեկավարին»,- Կովալենկո Շահգելդյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728