Բաժիններ՝

«Ակելա պրամախնուլսյա՞». մամուլ

«ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն անվանել էր «նորաթուխ բլոգեր»՝ ի պատասխան դեսպանի արտահայտած կարծիքի, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը։

«Կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձևակերպում է որպես նորաթուխ բլոգեր»,– ասել էր Սերժ Սարգսյանը։ Սակայն նրա www.serzh-sargsyan.am պաշտոնական կայքում նույն օրը երեկոյան դրվել է ելույթի տեքստի խմբագրված օրինակը, որից հանվել է ելույթի այդ հատվածը։ Ելույթից հանվել է նաև ընդդիմությանն ուղղված քննադատության հատվածը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս