Բաժիններ՝

Մարգար Օհանյանը մինչև ընտրություններն ազա՞տ կարձակվի

Չի բացառվում, որ մինչև նախագահական ընտրություններ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանն ազատ արձակվի, սակայն Մարգար Օհանյանի եղբայրը` ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանն առաջարկում է համբերությամբ զինվել և դեպքերից առաջ չընկնել:

Հարցին, թե հիասթափվա՞ծ է, որ ներման դիմում գրելուց հետո, մինչև օրս Սերժ Սարգսյանը նրան ներում չի շնորհել, Մուշեղ Օհանյանը պատասխանեց. «Չգիտեմ: Չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի և ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել և ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:Ավելի ուշ Մարգար Օհանյանը ներման դիմում էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս