Բաժիններ՝

Հայրը փորձում էր Կոտայքի մարզի ոստիկաններին համոզել, որ մահվան ելքով վրաերթի հեղինակն ինքն է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում քննիչ Մամիկոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կաննոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, ժամը 19:40-ի սահմաններում Հրազդան քաղաքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 408 տան բնակիչ, 24-ամյա Սիրանույշ Սարգսյանին վրաերթի ենթարկելու փաստով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայր մեկնած Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ քննչական խումբը, քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել էր: Նույն օրը օպերատիվ քննչական խումբը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ վրաերթը կատարվել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, սակայն ոստիկանությունը չուներ համարանիշները:

Երեք ժամ անց նոր օպերատիվ տեղեկություններ են ստանում Ոստիկանության Կոտայքի մարզային վարուչության օպերատիվ քննչական խումբը և մահվան ելքով վրաերթ կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկում Հրազդան քաղաքի միկրոշրջան 60 շենքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արամյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում Դավիթի հայրը՝ Կամոն, փորձում էր օպերատիվ քննչական խմբին մոլորության մեջ գցել և հայտնում է, որ իբրև վրաերթը կատարել է ինքը և, վախենալով հաշվեհարդարից, դեպքի վայրից հեռացել է: Եվ մինչ հայրը փորձում էր պնդել, որ ինքն է, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնում տղան խոստովանում է, որ վրաերթի իրական հեղինակն ինքն է և ոստիկաններին հայտնում է մեքենայի գտնվելու վայրը:

Քիչ առաջ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է, քննիչի որոշմամբ նշանակավել են բազմաթիվ փորձաքննություններ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս