
Ես ինձ երբեք չեմ ների, եթե խաղ ծախեմ. Հենրիխ Մխիթարյանն՝ ընդդեմ ընտրակաշառքի (տեսանյութ)

«Իրազեկ ընտրող» նախագիծը նկարահանել է տեսահոլովակների մի շարք, որի նպատակն է մարզաշխարհի հայտնի հայ ներկայացուցիչների միջոցով կոչ անել և հորդորել ՀՀ քաղաքացիներին 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ հրաժարվել ընտրակաշառքից և ընտրություն կատարել խղճի կամոք. «Ֆուտբոլի դաշտում հաճելի կլինի չսխալվել, որովհետև ցանկացած խաղ կարող է ճակատագրական լինել։ Խաղի ժամանակ լինում են շատ խնդիրներ՝ թե մրցավարների սխալները, թե մրցակիցն է դիմում սադրանքների։ Երբեք չեմ հանձնվում՝ լինի դա խաղադաշտում, թե դրանից դուրս։ Բոլոր խաղերին չես կարող լավ խաղալ, լինում են հանդիպումներ, երբ կարող ես պարտվել։ Բայց պետք է պարտվես արժանի, այսինքն պետք է խաղադաշտում անես ամեն ինչ, բայց պարտվես։
Ես երբեք ինձ չեմ ների, եթե խաղ ծախեմ։ Եթե մարդ ազնիվ է, նա կարող է հաղթել՝ վստահ լինելով իր ուժերին։ Հաղթանակների դեմքում ես միշտ ինձանից գոհ եմ մնում»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը