Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակիորեն կորցրել է հիշողությունը
Էստոնիայի ազգային հավաքականի հարձակվող Անդրես Օպերը մասնակիորեն կորցրել է հիշողությունը Շտոլանդիայի դեմ ընկերական խաղում մրցակցի ֆուտբոլիստին բախվելուց հետո:
Օպերը գլխին ուժեղ հարված է ստացել հանդիպման 10-րդ րոպեին, սակայն մասնակցել է առաջին խաղակեսին, իսկ ընդմիջմանը տեղափոխվել է հիվանդանոց:
35-ամյա հարձակվողի կյանքին վտանգի չի սպառնում, սակայն նրա խոսքերով` նա խնդիրներ ունի հիշողության հետ:
«Ես չեմ հիշում, թե ինչպես է ավարտվել հանդիպումը: Չեմ հիշում` ինչպես եմ հայտնվել հիվանդանոցում»,-նշել է էստոնացի հարձակվողը:
Բախման պահը կարող եք դիտել այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը