Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա 8 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արատատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածի Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՏՕ 327, «Վազ 2107» մանկիշի 21 ՍՏ 705, «Տոյոտա Քեմրի» մանկիշի Տ 2006, «Վազ 2106» մակնիշի 30 ՏՕ 997 և «Վազ 2105» մակնիշի 34 PՍ 807 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Քիչ առաջ ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը և հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչկան բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչները։ Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ar-9 Ar-2 Ar-3 Ar-4 Ar-5 Ar-6 Ar-7 Ar-8

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս