Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ Շախտյորի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու թիմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։

Ձայների 8,89%-ը (149) բաժին է հասել կիսապաշտպան Ֆերնանդինյոյին, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Եվս 184 երկրպագուներ իրենց ձայնը (10,98%) տվել են թիմի նորեկ Թայսոնին: Դե իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 49,58%-ը (831)։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1676 երկրպագու։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս