«Շանգրի Լա» խաղատան դիմաց մերկասառույցի պատճառով բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում մերկասառույցի պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի` «Շանգրի Լա» խաղատան դիմացից մինչև Արծիվի արձան ընկած տարածությունում, բախվել են 40-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցների կողմից դադարեցվել է։ Դեպքի վայր են ժամանել մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ վթարվել են «Լեքսուս», «ԲՄՎ» «Մերսեդես»,«Վազ 2121», շտապօգնության և մի քանի այլ մանկինշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առավոտից ճանշինի պատասխանատուները ոչ մի աշխատանք չեն կատարել մերկասառույցը վերացնելու համար։ Ճանապարհին չի լցվել ո՛չ աղ, ո՛չ ավազ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728