Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում հայտարարվել է անցանկալի՞ անձ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել է անցանկալի անձ։

Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, պատճառը նրա՝ վերջերս տված հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը։ Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին, արդյունքում անընդհատ հետաձգվում է Տ. Սարգսյանի այցը Մոսկվա։

Վարչապետը, սակայն, հերքեց այս լուրերը։ «Ժոդովուրդի» հարցին ի աատասխան` նա ասաց. «Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, որովհետև իմ վերջին հարցազրույցում, ի տարբերություն նախորդ հարցազրույցների, ավելի մանրամասն և ավելի համապարփակ ձևով է ներկայացվում մեր իշխանությունների վերաբերմունքը։ Ձեր գնահատականները շատ հեռու են իրականությունից»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728