Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը գովազդում է հեռուստասերիալները. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական «կիքսը» գրանցվեց։ Քաղաքացիներից մեկը նրան հարց տվեց, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել՝ եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ։

«5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա` հայկական։ Ի՞նչ եք կարծում՝ ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական»,- հարցրեց Ս. Սարգսյանը։ Հարցը դահլիճում աշխուժություն առաջացրեց, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանեց՝ «մեքսիկական ու բրազիլական»: Ս. Սարգսյանը մի պահ կանգ առավ այնուհետև ասաց, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն, նա խորհուրդ տվեց ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների։ Ըստ նրա՝ այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալնեիում նկաիահանվելու արդյունքում։

Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը։ Բրավո՛»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս