2012-ի աստղային էրոտիկան (լուսանկարներ)
2012-ին հայտնի բազմաթիվ աստղեր էկրաններին պատահական կամ ոչ պատահական ձևով հայտնվեցին մերկ վիճակում: Ինչպես գրում է delfi.ua կայքը, 2012-ին սկանդալային դերասանուհի Լինսի Լոհանին պապարացիները մի քանի անգամ լուսանկարեցին առանց կրծկալի: Դրանից հետո էլ դերասանուհին մերկ նկարահանվեց «Playboy» ամսագրի համար:
Անցյալ տարի իր կրած հագուստի զոհ դարձավ դերասանուհի Էմմա Ուաթսոնը: Իր մասնակցությամբ ֆիլմերից մեկի պրեմիերային երիտասարդ դերասանուհին ներկայացել էր մարմնագույն զգեստով, որը պատահաբար շարժվել էր մի կողմ. արդյունքում՝ երևացել էր դերասանուհու կուրծքը:
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան անցյալ տարի հրավիրված էր ջազ երգչուհի Էթթի Ջեյմսի հուղարկավորությանը: Ագիլերան արարողությանը ներկայացել էր բավական մեծ դեկոլտեով: Արդյունքում՝ երևաց երգչուհու կուրծքը:
Ուկրաինացի երգչուհի Նատալյա Մոգիլևսկայան ևս անհաջող զգեստի զոհ դարձավ: Ուկրաինայի ամենագեղեցիկ անձանց պարգևատրման ժամանակ երգչուհին հիանալի ելույթ ունեցավ, սակայն ելույթի ավարտին բացվեց երգչուհու կուրծքը:
2012-ի հունիսին 53-ամյա երգչուհի Մադոննայի` Ստամբուլում կայացած համերգի ընթացքում 50 հազար մարդ տեսավ երգչուհու կուրծքը: Ելույթի ընթացքում Մադոննան սկսեց հանել իր հագուստը, իսկ քիչ անց բացեց նաև կուրծքը:
Սկանդալային դերասանուհի Քրիստինա Հենդրիքսն անցյալ տարի հաքերների զոհ դարձավ. վերջիններս դերասանուհու համակարգիչ էին մուտք գործել ու տարածել նրա ինտիմ լուսանկարները:
Անցյալ տարի համացանցում շատ քննարկվեց նաև հայազգի Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարը: Քիմը բազմիցս հերքեց, որ լուսանկարում ինքն է պատկերված, սակայն մինչ օրս շատերը լուսանկարը հենց նրան են վերագրում:
Մեքսիկայում նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ բոլորի ուշադրությունը շեղեց «Playboy» ամսագրի նախկին մոդել Ջուլիա Օրաենը: Վերջինս բոլորին զարմացրեց իր բաց հագուստով:
Տարվա ամենաշատ քննարկված էրոտիկ լուսանկարը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարներն էին: Ֆրանսիական «Closer» ամսագիրը հրապարակել էր Քեյթի 50 լուսանկար, որտեղ երևում էր` ինչպես է դքսուհին արևայրուք ընդունում կիսամերկ վիճակում:
Իսպանական «Vague» ամսագրում անցյալ տարի լույս տեսան էրոտիկ մի շարք նկարներ, որոնցից ամենաշատ քննարկվածներից մեկը մոդել Մարիո Թեսթինոյի լուսանկարներն էին: