
Շվեդ դարպասապահը մկրատաձև հարվածով է դուրս հանում գնդակը (տեսանյութ)

Շվեդիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեաս Իսակսոնը ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր «սեյվերից» է արել` այդ կերպ հետ մղելով Լիոնել Մեսսիի հարվածը:
Արգենտինացին գնդակը դարպասապահի վրայով փորձել է ուղարկել դարպասը: Սակայն Իսակսոնը արագ հետ է վազել և վերջին պահին շրջադարձ հարվածով գնդակը հեռացրել է դարպասային գծից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը