
Հիասթաված եմ հանդիպման արդյունքից. Լուի վան Գալ

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Իտալիայի հետ ընկերական հանդիպման մասին (1։1)։
«Հիասթափված եմ արդյունքից։ Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք և պետք է հանդիպման ելքն ավելի վաղ լուծեինք։ Պրանդելին փոփոխություն կատարեց և խաղադաշտի կենտրոնում զգալի առավելություն ստացավ։ Իսկ ինչ վերաբերվում է խաղին, ապա մենք ավելի լավ տեսք ունեինք։ Կարծում եմ, որ հոլանդական ոճով հանդես եկանք՝ բազմաթիվ գոլային պահեր ստեղծելով։
Սնեյդերը իմ ավագն է, ես նրան վստահում եմ, սակայն նա պետք է շարունակի լավ մարզավիճակ ձեռք բերել»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Еlfvoetbal-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը