
Կասկադի սանդուղքների տակ հայտնաբերվել է տղամարդու կախված դի (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 7-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժնում, որ Սարմենի փողոցում՝ Կասկադին կից տարածքում՝ սանդուղքների տակ տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական խումբը:
Ոստիկանների աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի ոստիկանության պետ Գրիշա Ամիրխանյանը:
Ոստիկանությունը փորձում է պարզել դիակի ինքնությունը: