Էշլի Քոուլն իր 100-րդ խաղն անցկացրեց Անգլիայի հավաքականի կազմում
Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը պաշտպան Էշլի Քոուլի համար 100-րդն էր Անգլիայի հավաքականի կազմում։
Քոուլը հավաքականում իր նորամուտը նշել է 2001 թվականի մարտի 28-ին, երբ թիմը մարզում էր Սվեն-Յորան Էրիքսոնը։ Իր կարիերայի ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի 3 և Եվրոպայի 2 առաջնությունների։
«Ես Քոուլի հետ միասին երկար տարիներ խաղացել եմ, ուստի շատ ուրախ եմ նրա համար» – թիմի ավագ Սթիվեն Ջերարդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը