Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապե՞տ դառնալ. մամուլ
«Նախագահի ընտրություններից հետո, մայիսին տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի և ավագանու նոր ընտրություններ։ Որոշ տեղեկություններով, պաշտոնաթող քաղաքապետ, այժմ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ուզում է կրկին քաղաքապետ դառնալ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Երեկ ԱԺ եկած Գագիկ Բեգլարյանին «Ժամանակը» հարց ուղղեց՝ ճի՞շտ է, որ ուզում է նորից քաղաքապետ դառնալ և ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ է։
«Քաղաքապետի ընտրությունները կատարվում են համամասնական ընտրացուցակով, որտեղ ավագանու ցուցակը որոշում են ՀՀԿ կողմից ներկայացվելիք մարդիկ, իրանք կորոշեն։ Ոնց կուսակցությունը որոշում կկայացնի, մենք էդ ձև կծառայենք կուսակցությանն ու ժողովրդին»,- պատասխանեց Բեգլարյանը՝փաստացի չթաքցնելով, որ դեմ չէ կրկին քաղաքապետ դառնալուն»: