
Բարսելոնան այժմ էլ կփորձի ձեռք բերել Վալենսիայի 2-րդ դարպասապահին

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Կատալոնական ակումբը առաջիկա օրերին նախատեսում է բանակցություններ սկսել, որպեսզի պարզի, թե արդյոք հնարավոր է իրականացնել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նոր դարպասապահի որոնումների մեջ է գտնվում այն բանից հետո, ինչ թիմի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը