![](/banners/BeFunky-design.jpg)
80 միլիոն դոլար՝ Դեդ Հասանի վրեժի համար
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/ded_hasan_07.jpg)
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրենքով գող Դեդ Հասանի սպանությունից հետո նրա կլանի ներկայացուցիչները գումար են հանգանակում, որը պետք է ուղղվի նրա վրեժը լուծելուն՝ սպանության պատվիրատուների ֆիզիկական ոչնչացմանը: Նույն տեղեկություններով՝ արդեն իսկ հանգանակվել է 80 միլիոն դոլար:
Ինչպես հայտնի է՝ Դեդ Հասանն ազգությամբ եզդի է, իսկ եզդիների մոտ գործում է արյան վրեժի ինստիտուտը, որը ենթադրում է, որ արյունը պետք է փոխհատուցվի արյամբ: Թերևս, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Դեդ Հասանի վրեժը լուծելու նպատակով հանգանակություն են անում նաև քրեական աշխարհի հետ քիչ առնչություն ունեցող, ազգությամբ եզդի գործարարները: