
Ջուլիա Ռոբերթսը խիստ դիետա է պահում «Օսկարի» համար (լուսանկարներ)

Պապարացիներին հաջողվել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին լուսանկարել այն պահին, երբ նա պատրաստվում էր ճաշել: Ինչպես գրում է eg.ru կայքը, 45-ամյա դերասանուհու ձեռքին բանջարեղենով աղցան է եղել: Լուսանկարներում նաև երևում է, որ Ջուլիա Ռոբերթսը դիետիկ Coca Cola է խմում: Լրագրողները ենթադրում են, որ 3 երեխաների մայր Ռոբերթսը ցանկանում է արագ նիհարել. առջևում «Օսկարի» մրցանակաբաշխությունն է:
Ճիշտ է՝ այս տարի դերասանուհին նոմինանտների շարքում չէ, բայց լուրեր են տարածվել այն մասին, որ նա հանձնելու է մրցանակներից մեկը: