
Վերա Բրեժնևան՝ առանց դիմահարդարման

«Վիա-Գրա» խմբի նախկին ներկայացուցիչ Վերա Բրեժնևան բազմիցս նշել է, որ առօրյա կյանքում նախընտրում է չշպարվել: Ինչպես գրում է viva.ua կայքը, Instagram սոցիալական ցանցի իր էջում երգչուհին հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ինքն առանց դիմահարդարման է:
Այժմ Վերա Բրեժնևան գտնվում է ԱՄՆ-ում. նա մասնակցում է «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանմանը: Ընդմիջումների ընթացքում երգչուհին փորձում է շփվել երկրպագուների հետ: Նա բավական ակտիվորեն լուսանկարներ է բեռնում Instagram սոցիալական ցանց: