
ՖԻՖԱ-ն չի վերանայի 2022-ի Աշխարհի առաջնության անցկացման վայրի որոշումը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն, որում նշվում է, որ կազմակերպության մայիսին կայանալիք կոնգրեսում չի քննարկվելու 2022-ի Աշխարհի առաջնության անցկացման վայրի վերանայման խնդիրը:
Հիշեցնենք, որ վերջերս France Football պարբերականը հրապարակել էր մի շարք նյութեր, որոնք ապացուցում էին, որ Քաթարը իրականում գնել է 2022-ի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը: Իսկ այսօր գերմանական Bild-ը հայտարարել էր, որ մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի կոնգրեսում նախատեսվում է կազմակերպել 2022-ի Մունդիալի անցկացման վայրի վերընտրություն:
«Գործի բոլոր մանրամասներով զբաղվում է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը: Մամուլում հայտնված մնացած բոլոր հաղորդագրությունները չունեն լուրջ հիմնավորումներ»,-ասված է ՖԻՖԱ-ի հայտարարություն մեջ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը